ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐ

«Էյ Թի Փի»-ի դասընթացավարները մշտապես աշխատում են բնապահպանական միտումներին արդիական մնալու և իրենց կողմից դասավանդվող կրթական ծրագրերն օրեցօր թարմացնելու համար: Այս ծրագրերի հազարավոր ուսանողներ ստանում են բնապահպանական գիտելիքներ, որոնք ATP EE մասնագետների տարիների աշխատանքի արդյունքն են։ «Էյ Թի Փի»-ի դասընթացավարների կողմից մշակված ուսումնական նյութերը ուսումնասիրվում և հաստատվում են Կրթության և գիտության նախարարության և համապատասխան այլ մարմինների կողմից: Հաստատվելուց հետո, ուսումնական հաստատություններում փորձարկվելով, աշակերտների և ուսուցիչների արձագանքների հիման վրա ձեռնարկները/ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում են:

Ներկայումս հրատարակվել են «Սովորենք հողը», «Ի՞նչ է անտառը» և «Կարողությունների զարգացում» ձեռնարկները, «Եկեք ուսումնասիրենք մթնոլորտը» և «Ջրի բնութագրերը» ձեռնարկները մշակման փուլում են։


Share by: