Շրջայց և ծառատունկ

«Էյ Թի Փի»-ն տարվա ընթացքում, ամեն շաբաթ կազմակերպում է այցեր Կարինի տնկարան: Այցելի′ր և ամրացրու′ արմատներդ մեզ հետ:

Միացեք Կարինի տնկարան կազմակերպվող «Կանաչ» այցերին, համտեսեք համեղ մրգերն ու ծանոթացեք այստեղ աճեցվող հազարավոր ծառատեսակների հետ: Այցելեք նաև Մուկջյան ջերմոց, որտեղ բազմացվում են 50 տեսակի ծառ և թուփ, ինչպես նաև Օհանյան բնապահպանական կրթության կենտրոն, որտեղ երեխաները իրնեց ծնողների և ուսուցիչների հետ ծանոթանում են տարբեր բնապահպանական թեմաների հետ:

Այցի ավարտին կարող եք ծառ տնկել Աշտարակի այգում կամ այցելել Ոսկեվազ գինեգործարան՝ համտեսելու անուշաբույր գինիներ: Այցի ընդհանուր տևողությունը 3 ժամ է, որի մեջ ներառված է նաև թեթև հյուրասիրություն:

Միացիր Կարին, Աշտարակ և Ոսկեվազ
կազմակերպվող կանաչ այցերին

Մեր անձնակազմը սիրով ձեզ կծանոթացնի,
թե ինչպես են բազմացվում և խնամվում ծառերը մեր տնկարաններում

«Կանաչ այց»
Կարինի տնկարան

«Կանաչ այց» Կարինի տնկարան և ծառատունկ Աշտարակի այգում

«Կանաչ այց» Կարինի տնկարն և գինու համտեսում Ոսկեվազ գինեգործարանում

Տրամադրեք մեկ ժամ Կարինի տնկարանով շրջելու համար և ծանոթացեք այնտեղ առկա տարատեսակ էնդեմիկ ծառատեսակների աճեցման և բազմացման եղանակների հետ: Ավելին, այցելեք մեր ջերմոցներ, Օհանյան բնապահպանական կրթության կենտրոն, ուսումնասիրեք մեր նվերների անկյունը և ինչու̑ ոչ, օգնեք մեր տնկարանի աշխատակիցներին՝ ներգրավվելով խնամքի կամ տնկման աշխատանքներում: Ի դեպ, Հիմնադրամը հոգում է տրանսպորտի և սննդի ծախսերը:

Անձը՝ $20.

Հետաքրքրվա՞ծ եք «Էյ Թի Փի»-ի միջոցով աջակցել Հայաստանի կանաչապատման աշխատանքներին: Միացե′ք մեզ և տնկեք Ձեր իսկ ծառը Աշտարակի այգում: Կարինի տնկարան այցից հետո մենք կշարժվենք դեպի Աշտարակի այգի, որտեղ միասին կտնկենք ծառեր, որոնք վստահ ենք կանգուն կմնան տասնամյակներ շարունակ:

Մեկնարկը՝ 10:00-ին, վերադարձը՝ 13:30

Անձը՝ $100

Կարինի տնկարան այցից հետո հյուրընկալվեք ընդամենը 15 րոպե հեռավորության վրա գտնվող Ոսկեվազի գինեգործարանում և համտեսեք համեղ գինիներ: Այստեղ Դուք կշրջեք գինեգործարանի տարածքով, կծանոթանք գինեպատրասման գործընթացին, ինչպես նաև կհամտեսեք հայկական լավագույն գինիներից: Այցը նաև ներառում է թեթև հյուրասիրություն ՝ ներառյալ զովացուցիչ ըմպելիքներ և գինու համտես:

Մեկնարկ՝ 10:00-ին, վերադարձ՝ 15:00

Անձը՝ $50

Մանրամասներ «Էյ Թի Փի»-ի շրջայցի մասին

  • Կարինի տնկարանը գտնվում է Երևանից 35կմ հեռավորության վրա
  • Տրանսպորտային ծախսերը ներառված են և Ձեզ կարող են դիմավորել քաղաքի բոլոր հյուրանոցներից
  • Մեկնումը՝ 10:00
  • Այցի տևողությունը՝ 1 ժամ
  • Հյուրասիրություն
  • Ցանկության դեպքում այցերը կարող են կազմակերպվել նաև աշխատանքային օրերին
  • Ի եպ, մեզ հետ նախապես պայմանավորվելու դեպքում, այցեր կարող են կազմակերպվել նաև Կարինի տնկարանին կից գտնվող այլ տեսարժան վայրեր(օրինակ` Կարմրավոր եկեղեցին և այլն):

Շրջայց կազմակերպելու համար ուղարկեք Ձեր հարցումը հետևյալ էլ.փոստի հասցեով՝ yerevan@Armeniatree.org