ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

«Էյ Թի Փի»-ն Հայաստանի և Արցախի տարածքում տնկումներ է իրականացրել ավելի քան 1300 տեղամասում որոնցից 100 -ից ավելին
հովանավորվել են նվիրատուների կողմից:

Համայնքներին աջակցելը «Էյ Թի Փի»-ի առաջնային ծառատունկ ծրագրի կարևորագույն ուղղություներից է: Լինի դա հանրային տարածքների կանաչապատման, թե գյուղերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր, «Էյ Թի Փի»-ի մանրակրկիտ մշակված մոտեցումները սերտորեն փոխկապակցված են առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի կայունությունն ապահովող հիմնական բաղադրիչների հետ, այն է՝ կրթություն, իրազեկվածություն և տնտեսական հզորացում:

So, how does your tree
planting program work?

«ԷՅ ԹԻ ՓԻ»-Ի ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ՄՈԴԵԼ

phase-one
ՓՈՒԼ 1
Հարցում եւ արձագանք

Հայաստանի տարբեր շրջաններից «Էյ Թի Փի»-ի գրասենյակը մշտապես ստանում է ծառ տնկելու բազմաթիվ դիմումներ: Նախքան տնկում իրականացնելը՝ մեր մասնագետները այցելում են տնկման տեղամասեր, կատարում տեղազննում, որից հետո կազմում են համապատասխան նախագիծ՝ կատարելով համապատասխան հաշվարկներ: Հետևյալ քայլերը թույլ են տալիս տվյալ տեղամասերի կանաչապատմանը զուգահեռ ապահովել էկոլոգիական հավասարակշռություն ու կանխատեսել բերքատվության ներուժը:

Համայնքային ծառատունկի համար
անհրաժեշտ վեց չափանիշները

phase-one
ՓՈՒԼ 2
Մաստեր պլան

Ընտրված տարածքների կանաչապատումը իրականացնելիս «Էյ Թի Փի»-ի մասնագետները կազմում են ծառատնկման ծրագրի բյուջեն և ժամանակացույցը: Ծրագրի միջին տևողությունը յուրաքանչյուր տեղամասի համար նախատեսված է 1.5-ից մինչև 3 տարի: Նախնական փուլում տրվում է ծառերի միայն 30 %-ը: Հետագայում, պահանջները լիովին բավարարելու դեպքում, տրվում է շարունակությունը՝ 70 %-ի չափով:

phase-one
ՓՈՒԼ 3
Խորհրդատվություն

Ծառեր տնկելուց հետո, «Էյ Թի Փի»-ի աշխատակիցները հանդիպում են համայնքների հետ և տալիս ծառերի պարարտացման և խնամքի մասին խորհրդատվություն: Ծրագրի հետագա տարիներին «Էյ Թի Փի»-ի մշտադիտարկողները պարբերաբար այցելում են տնկման վայրեր:

Դարձի′ր համայնքային ծառատունկի հովանավոր

Առաջնահերթ ծրագրեր

Գյուղական և քաղաքային բնակավայրերի կանաչապատում

Հայաստանի անվտագնության հետ կապված մեզ մտահոգող կարևորագույն խնդիրներից է գյուղերի և հատկապես սահմանամերձ համայնքների բարգավաճման և մարդկանց բարեկեցության հիմնահարցը: Հետևաբար, «Էյ Թի Փի»-ն ընտրել է առավել խոցելի այն համայնքները, որոնք ունեն նաև կանաչապատման խնդիր: Այս համայնքներին ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը նպաստում են ոչ միայն ծառեր աճեցնելու աշխատանքներին , այլև ստեղծում են ամուր կապ բնակիչների և հայրենի հողի միջև: .

Բնապահպանական քարոզչություն

Մեր նպատակն է մարդկանց մոտ ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վարքագիծ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում, հատկապես գյուղերում ջեռուցման նպատակով դեռևս կիրառվում է փայտանյութ: Ձմեռվա ցուրտ եղանակին գոյատևելու համար ծառահատումներն ու անօրինական ճանապարհով փայտի ձեռքբերումը էապես վտանգում են Հայաստանի շրջակա միջավայրի կայունությանը:

Բերքահավաք

Ծառերը տալիս են բազում օգուտներ՝ ապահովելով մարդկանց ինչպես առողջ սննդակարգի անբաժանելի մաս կազմող մրգերով, այնպես էլ նյութական բարիքներով: 1994 թ. -ից ի վեր, «Էյ Թի Փի»-ի տնկման տարբեր տեղամասերից ստացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4232016 կգ բերք, որի անմիջական շահառուներն են եղել Հայաստանի տարբեր համայքները:.

Կարևոր իրադարձություններ

Ինչպես մաքրել աղբից Հայաստանը մեկ օրում

15 Sep, 2018

Կարդալ Ավելին

«Էյ Թի Փի»-ն շարունակում է ծառ առ ծառ կա...

05 Dec, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

01 Jan, 2014