ԴԱՍԱՐԱՆ ԱՆԻՎՆԵՐԻ

«Դասարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում անցկացվող թրեյնինգները դարձել են ուսանողների կողմից ամենասիրվածն ու սպասվածը։ Աշակերտների ոգևորությունն ու բարձր տրամադրությունն ուղղակի աննկարագրելի է, երբ նրանք տեսնում են իրենց դպրոցին մոտեցող այս ավտոբուսը։ Դասընթացների այս ձևաչափն աննախադեպ է Հայաստանում, և փորձը ցույց է տալիս, որ այս կերպ դասերն ավելի ինտերակտիվ և էներգետիկ են: «Դասարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում իրականացված այցելությունները ուղղված են եղել, մասնավորապես, սահմանամերձ համայնքներին։

Share by: