Տնկանյութի ձեռքբերման մրցույթ

Տնկանյութի ձեռքբերման մրցույթ

Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող FORACCA ծրագրի շրջանականերում Մեծ Սարիար համայնքում 40 հա ծառաունկ իրականացնելու նպատակով «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է մրցույթ, ստորև նշված քանակի և տեխնիկական բնութագրի տնկիներ ձեռքբերելու նպատակով։

 

Սոճու տնկի 2-3 տարեկան, փակ արմատային համակարգով աճեցված, 20-25սմ բարձրությամբ 60000 հատ

Սոճու տնկի 2 տարեկան, բաց արմատային համակարգով աճեցված, 20-25սմ բարձրությամբ 20000 հատ

Կեչու տնկի 2 տարեկան, փակ արմատային համակարգով աճեցված, 30-40 սմ բարձրությամբ 40000 հատ

Կաղնու տնկի 2-3 տարեկան, խոշոր առէջ, բաց արմատային համակարգով աճեցված, 15-20սմ բարձրությամբ 40000 հատ

 

Ծառերը պետք է լինեն հիվանդություններից և վնասատուներից զերծ, առողջ, լավ զարգացած և չվնասված արմատային համակարգով, որը պետք է լինի նորմալ համամասնության մեջ վերգետնյա հատվածի հետ։


Տնկիները պետք է մատակարարել Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայր։ Բաց արմատային համակարգով աճեցված տնկանյութը պետք է մատակարարվի համապատասխան դույլերի մեջ, հողախառնուրդով։Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 10.03.2026: Մրցույթին մասնակցելու համար կարող եք դիմել՝ Էլ. փոստ՝ nune@armeniatree.org; հեռախոս՝ 077 05 77 43։ 

By Maria Joukov June 1, 2026
Armenia Tree Project Launches “Armenia 17 x 17” Climate-Smart Forestry Pilot
May 18, 2026
ՇՄԱԳ հաշվետվության մշակման և լիազոր մարմնի կողմից հաստատված պետական փորձաքննական եզրակացության ապահովման ծառայությունների գնումների պլան՝
By Maria Joukov May 7, 2026
Armenia Tree Project Joins 1% for the Planet
By Maria Joukov February 26, 2026
Haykazunyadz Armenian School: Learning and Caring
By Maria Joukov February 20, 2026
Armenia Tree Project Annual Report 2025