>

ԳՅՈՒՂԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ

«Էյ Թի Փի»-ն կանաչապատել է շուրջ 367 գյուղական
և քաղաքային բնակավայր՝ տարեկան տնկելով ավելի քան 50000 ծառ և թուփ

Հայաստանի անվտագնության հետ կապված մեզ մտահոգող կարևորագույն խնդիրներից է գյուղերի և հատկապես սահմանամերձ համայնքների բարգավաճման և մարդկանց բարեկեցության հիմնահարցը: Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ «Էյ Թի Փի»-ն ընտրել է խոցելի այն համայնքները, որոնք ունեն նաև կանաչապատման խնդիր: Այս համայնքներին ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը նպաստում են ոչ միայն ծառեր աճեցնելու գործընթացին, այլև ստեղծում են ամուր կապ բնակիչների և հայրենի հողի միջև: Կանաչապատում իրականացվում է մեծամասամբ հանրային զբոսայգիների, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի կենտրոնների, զորամասերի, եկեղեցիների, պատմամշակութային կոթողների և այլ նշանակալից տեսարժան վայրերի տարածքներում:

Քաղաքներում կանաչ տարածությունների առկայությունը շատ կարևոր է աղտոտվածությունից և փոշուց զերծ մնալու, ամռան տապին ծառերի ստվերում պատսպարվելու, տաք ասֆալտից բխող գոլորշուց և ջերմոցային գազերի արտանետումներից խուսափելու համար: «Էյ Թի Փի»-ն տնկման տեղամասեր ունի ինչպես Երևանում, այնպես էլ այլ քաղաքներում: Ծառերը ոչ միայն կյանքեր են փրկում` կլանելով ածխաթթու գազ, այլ նաև գեղեցկացնում են մեր քաղաքները:

Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի կանաչապատում

Պատմական ակնարկ

Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի անունը կրող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը հիմադրվել է 1925 թվականին: Թաղամասը հանրության մոտ առավել հայտնի է Բանգլադեշ անվամբ և գտնվում է մայրաքաղաքի հարավ-արևմուտքում: Այն Երևանի ամենախիտ բնակեցված թաղամասերից է, որտեղ գտնվում են երկու խոշոր առևտրի շուկա: Թաղամասի ամենանշանակալից կառույցը Սուրբ Երրորդություն եկեղեցու գմբեթաձև տաճարն է, որը կառուցվել է 2003թ.-ին ՝ ի հիշատակ 7-րդ դարի Զվարթնոց տաճարի:

Խնդիր

Մալաթիա-Սեբաստիան կառուցվել է սովետական միության շրջանում և հիմնականում բաղկացած է բազմահարկ երկաթ-բետոնե շինություններից: Լաբիրինթոսանման շինություններով և փողոցներով հարուստ այս թաղամասը ամռան ամիսներին Երևանի ամենաշոգ շրջաններից է: Ուստի ծառերի առկայությունը պարտադիր էր: Ի դեպ, մինչ այժմ, Բանգլադեշի բնակիչները կատակելիս իրենց թաղամասը համեմատում են Սահարա անապատի հետ:

Before
After

Լուծում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության համագործակցությամբ «Էյ Թի Փի»-ն 1999թ.ից սկսած այս թաղամասում կանաչապատել է վեց զբոսայգու տարածք, որոնցից են ՝ Զորավար Անդրանիկի, Սիրո և հավատի, Սուրբ Երրորդություն եկեղեցու, Երիտասարդության և Մայրության զբոսայգիները: Թաղամասում իրականացված տնկման այլ վայրերից են Ավետիսյան դպրոցի և թիվ 190 դպրոցի տարածքները:

Արդյունք

Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանը բազմաթիվ այգիների և կանաչ տարածությունների շնորհիվ տարիների ընթացքում վերածվել է կանաչ օազիսի: Բնակիչների կողմից ամենասիրելի վայրերից է Անդրանիկ Զորավարի անունը կրող այգին, որտեղ նրա խրոխտ կիսանդրու շուրջբոլորը տարածվող ծառերի ստվար բազմության ներքո օրական հյուրընկալվում են բազմաթիվ այցելուներ: Այստեղ կարելի է հանդիպել նարդու սիրահարների և երեխաներին ուղեկցող տատիկ պապիկների, ովքեր հատկապես ամռան շոգ օրերին վայելում են այգու զով օդը:

82,665

Տնկված ծառեր

53%

Կպչողականություն

6

Կանաչապատված այգիներ

Բյուրեղավանի հանրակրթկան գիշերօթիկ դպրոցի կանաչապատում

Պատմական ակնարկ

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցը հիմնադրվել է 1958 թվականին ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաների համար: Բազում դժվարությունների առջև կանգնած հիմնականում ծնողազուրկ և հարազատներ չունեցող այս երեխաների համար դպրոցը դարձել է խնամքի և պաշտպանության կենտրոն: Հաստատությունում աշխատում են շուրջ 60 մասնագետ, այդ թվում՝ հոգեբաններ, սոցիալական աշխատակիցներ, բժիշկ, բուժքույրեր, խոհարարներ և ուսուցիչներ:

Խնդիր

Նախքան տնկումները՝ տարածքը անապատի էր նմանվում և նույնիսկ ամռան տապին երեխաները հազվադեպ էին իջնում դպրոցի բակ խաղալու: 2007 թվականին դպրոցի տարածքում տեղադրվեց ոռոգման համակարգ, որից հետո տարածքը կանաչապատվեց:

«Էյ Թի Փի»-ն դպրոցում տնկումները սկսել է 2007թ.-ից սկսած և շնորհիվ դպրոցի անձնակազմի և աշակերտների ակտիվ մասնակցության կարճ ժամանակում ստեղծվեց դպրոցի այգին: Մինչ այժմ, « Էյ Թի Փի»-ն տարածքում տնկել է շուրջ 935 պտղատու և դեկորատիվ ծառ: Տարածքի կանաչապատումը իրականացվել է Վահրադյան ընտանիքի առատաձեռն նվիրատվության շնորհիվ ՝ ի հիշատակ Մարդունի Մուն Վահրադյանի:

Արդյունք

«Մեծապես գնահատում ենք «Էյ Թի Փի»-ի կատարած աշխատանքը մեր հաստատությունում: Բերքից օգտվելուց բացի, երեխաներւ սովորում են բարի և հոգատար լինել իրենց շրջակա միջավայրի հանդեպ: Այժմ նրանք հաճախ են իրենց ազատ ժամանակն անցկացնում այգում, պիկնիկներ և խաղեր կազմակերպում: Ի դեպ, այս տարի ծիրանի բերքն այնքան առատ էր, որ երեխաները ամեն օր ճաշակում էին այն»,- նշեց հաստատության տնօրեն տիկին Գալստյանը:

935

Տնկված ծառեր

83.3%

Կպչողականություն

1704/3756

Բերք/ կգ

Կարևոր իրադարձություններ

«Էյ Թի Փի»-ն շարունակում է ծառ առ ծառ կա...

05 Dec, 2018

Կարդալ Ավելին

Հայաստանի փոքրիկ այս գյուղը իր տեղն է գտ...

24 Sep, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

20 Jul, 2018