ԾԱՌԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄ

«Էյ Թի Փի»-ն Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում և Արցախում տնկում է ավելի քան 50 տեսակի ծառ և թուփ

Մեր ամենօրյա աշխատանքներն ուղղված են բարելավելու տնկիների որակն ու բարձրացնելու տնկարանների արտադրողականությունը: Բարձր որակ ապահովելու և միաժամանակ աճեցվող բույսերի քանակն ավելացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել տեղանքի առանձնահատկությունները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված էվոլյուցիոն մարտահրավերներն ու առկա նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները

Համայնքային ծառատունկ ծրագրի տնկարաններ

phase-one
Կարինի տնկարան

Հիմադրման տարեթիվ

1996

Վայր

Արագածոտն

Տարածք

10.000 ք.մ.

Անձնակազմ

12 հոգի(Բաքվից գաղթած)

Մինչ այժմ արտադրված ծառերի և թփերի քանակ

519,000

Տնկիների առկա քանակ

44,000

phase-one
Խաչփառի տնկարան

Հիմնադրման տարեթիվ

1999

Վայր

Արարատ

Տարածք

13.000 ք.մ.

Անձնակազմ

10 (Արցախից գաղթած)

Մինչ այժմ արտադրված ծառերի և թփերի քանակ

450,000

Տնկիների առկա քանակ

60,000

phase-one
Չիվայի տնկարան

Հիմնադրման տարեթիվ

2016

Վայր

Վայոց Ձոր

Տարածք

45.000 ք.մ.

Անձնակազմ

8

Մինչ այժմ արտադրված ծառերի և թփերի քանակ

11,600

Տնկիների առկա քանակ

34,100

Հապալաս

Մալաչա տանձ

Ձմեռնուկ տանձ

Ծիրան Երևանի

Ծիրան Սաթենի

Տնկման եղանակներ և ուսումնասիրություն

Առաջնայնություններ
  • Գտնել բազմացման լավագույն տարբերակները
  • Որոշել սերմեր ցանելու և կտրոններ տնկելու համապատասխան ժամանակը՝ ելնելով բնակլիմայական պայմանններից
  • Որոշել բույսերի տնկման լավագույն ժամանակը՝ հաշվի առնելով տվյալ ծառի կենսաբանական առանձնահատկություններն ու դրանց վերատնկման ժամանակահատվածը
Տնկման եղանակներ​​​​​​​
  • Պատվաստել պտղատու տեսակներ
  • Բույսերի երկարակեցության ապահովման համար կիրառել թաղարներում տնկման մեթոդը
  • Հողը հարստացնելու նպատակով օգտագործել օրգանական պարարտանյութեր կամ բույսերի ցանքաշրջանառության մեթոդը
  • Ջերմոցներն ու բաց դաշտերը պաշտպանել տապից և կարկուտից
  • Որակի Կանխորոշման համար դասակարգել սերմերը