ՕՀԱՆՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Լոռու և Արագածոտնի մարզում 2005 և 2012 թթ-ին բացված Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան կենտրոնները բնապահպանական կրթության «կենդանի» լաբորատորիաներ են: Դասընթացներն ու վերապատրաստումներն անցկացնվում են ողջ տարվա ընթացքում ինչպես կենտրոններում, այնպես էլ այն դպրոցներում, որոնք ցանկություն են հայտնում համագործակցել ծրագրի շրջանակում: Ի դեպ, 2018 թվականից մինչ այժմ մեր կենտրոններում վերապատրաստվել են ավելի քան 32000 աշակերտ և ուսանող:

Կարինի տնկարանում գտնվող բնապահապանական կրթության կենտրոն հյուրընկալվող երեխաները ծանոթանում են տնկիների աճեցման և բազմացման տարբեր եղանակների հետ: Մարգահովտի կրթական կենտրոնն ունի փորձարարական այգի և բացօթյա դասարան, որի ստեղծումը հնարավոր է դարձել Մասաչուսեթս նահանգի Քեյփ Քոդ թերակղզում բնակվող հայազգի Բիլեզիկյան ընտանիքի կողմից:

Աշակերտները ուսումնասիրում են կաթիլային համակարգի առանձանատկությունները

Մարգահովտի կենտրոնի աշակերտներն ուսումնասիրում են գարնանային տնկման աշխատանքները

Կարինի Օհանյան կենտրոնի մեր ուսուցիչները զվարճանում են Երևանից այցելած աշակերտական խմբի հետ