ԲԵՐՔԱՀԱՎԱՔ

«Էյ Թի Փի»-ի տնկած ծառերից ստացված ավելի քան 408233 կգ մրգի շահառուներն են տարբեր պետական հաստատություններն ու քաղաքային և գյուղական բնակավայրը

Մեր նպատակն է ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը։ Մարզերում ծառատունկի ծրագրեր իրականացնելիս մենք մշտապես աշխատում ենք տեղաբնակների հետ՝ նրանց հետ անցկացնելով պտղատու ծառերի տնկման և խնամքի վերաբերյալ խորհրդտատվական հանդիպումներ և գործնական աշխատանքներ: Պտղատու ծառերը մարդկանց տալիս են նաև նյութական օգուտներ, քանի որ ստացված բերքը հանդիսանում է ինչպես սննդի, այնպես էլ եկամտի աղբյուր: Համայանքներում ծառատունկ իրականացնելու և հատկապես պտղատու ծառեր տրամադրելու միջոցով մենք զգալիորեն նպաստում ենք վերջիններիս տնտեսական անկախության և կայնության ձեռքբերմանը:

1994թ-ից սկսած «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան 310000 պտղատու ծառ: Գերակշռում են ծիրանի, խնձորի, նշի, տանձի, դեղձի, կեռասի և ընկույզի ծառերը:

ԲԵՐՔԱՀԱՎԱՔ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԾԻԱԾԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Նվիրատու՝ Քլեյթոն Քարլայլ

Պատմական ակնարկ

Արմավիրի մարզի Ծիածան գյուղը գտնվում է Քասախ գետի հովտում: Կլիման չոր ցամաքային է՝ խիստ ձմեռներով և շոգ ամառներով, ինչը հավելյալ բարդություններ է ստեղծում բնակիչների համար: Ավելին, հաճախակի տաք քամիները վնասում են բնակչության միակ եկամտի աղբյուր հանդիսացող բերքն ու հացահատիկային կուլտուրաները:

Խնդիր

Ծիածան գյուղի հին դպրոցն ուներ բարեկարգման և կանաչապատման կարիք, քանի որ դպրոցի շրջակայքը գրեթե զուրկ էր բուսականությունից: Ամռան շոգ եղանակին երեխաների համար բակ դուրս գալը գրեթե անհնարին էր և անհրաժեշտ էր անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Before
After

Լուծում

«Էյ Թի Փի»-ն տարածքի կանաչապատման նպատակով 2009-ից մինչև 2016 թվականները դպրոցին տրամադրել է հիմնականում պտղատու ծառեր՝ խնձոր, ծիրան, կեռաս, թութ, տանձ, դեղձ, ունաբի և նուշ:

Արդյունք

Դպրոցի այգեպանը վաճառում է բերքը, որից ստացված եկամուտը օգտագործվում է գրենական պիտույքներ և փոխանցվում է դպրողի բյուջե՝ այլ անհրաժեշտ իրեր գնելու համար: Դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտները մշտապես մասնակցում են տնկումներին, բերքահավաքին և ծառերի խնամքի հետ կապված այլ աշխատանքներին: Տարածքը ներկայումս անհամեմատելիորեն գեղեցկացել է՝ դառնալով շատուշատ դպրոցականների և երիտասարդների ժամանցի լավագույն վայրերից մեկը:

1,336

Տնկած ծառերի թիվ

90%

Կպչողականություն

1344 կգ

Բերքահավաք

Կարևոր իրադարձություններ

Գիտելիքի անկյուն. «Էյ Թի Փի»-ն Կարինի տ...

17 Jul, 2018

Կարդալ Ավելին

Հայաստանի փոքրիկ այս գյուղը իր տեղն է գտ...

24 Sep, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

20 Jul, 2018