ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

«Էյ Թի Փի»-ն ավելի քան 1000 հա տարածք ընդգրկող 38 տնկման տեղամասում ստեղծել է նոր անտառներ՝ աշխատատեղերով ապահովելով 150-ից ավելի մարդկանց:

Գիտակցելով անապատացման առկախ վտանգներն ու սպառնալիքները՝ «Էյ Թի Փի»-ն որոշում կայացրեց ընդլայնել տնկումների քանակը՝ նպատակ ունենալով փոխել իրադարձությունների ընթացքն ու մեղմացնել երկարաժամկետ բացասական հետևանքները: Հայաստանի անտառածածկի նվազեցումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ ապօրինի և չվերահսկվող ծառահատումներով, վառելափայտի կենցաղային օգտագործմամբ, հանքարդյունաբերությամբ և կլիմայի փոփոխությամբ:

Անապատացումը Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից է: Հողերի էրոզիան, կենսամիջավայրի կորուստն ու մաքուր ջրի պաշարների կրճատումը ոչ բավարար թվով անտառածածկ տարածքներ ունենալու հետևանքն են: Մեր ժամանակի հրամայականն է ուժերի ներածին չափով աջակցել Հայաստանի անտառների վերականգնման աշխատանքներին: Անտառվերականգնման ծրագիրը տնկումների ընթացքում աշխատատեղերով է ապահովում շուրջ 150 անձի:

Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարան

«Էյ Թի Փի»-ն Միրաք ընտանիքի աջակցությամբ 2005 թ.-ին Մարգահովիտ գյուղում հիմնադրել է անտառվերականգնման տնկարան, որտեղ բազմացվող բուսակներն ու տնկիները անտառներ ստեղծելու նպատակով տնկվում են Հայաստանի հյուսիսային շրջաններում: Այս տնկարանը հնարավորություն է ընձեռում «Էյ Թի Փի»-ին փորձերի միջոցով կատարելագործել և արագացնել բույսերի աճեցման ընթացքը և ձեռք բերել ծառերի կպչողականության և կենսունակության համաշխարհային միջին ցուցանիշից էլ բարձր մակարդակ:

 

  • Տարեկան 200000 տնկիների արտադրում
  • Մշակման տարբեր փուլերում շուրջ 500000 ծառի առկայություն
  • 16 մշտական աշխատակից՝ ներառյալ անտառագետ, մշտադիտարկող և ԱՏՀ մասնագետ

Տնկման վայրերի ընտրություն և կպչողականության

Մեր անտառվերականգնման բաժինը տնկման վայրեր ընտրելիս առաջնորդվում է հետևյալ չափանիշերով՝

  • հողի որակ
  • աշխարհագրական դիրք և բարձրություն
  • հողերի նպատակային նշանակություն
  • տեղաբնակների պատրաստակամությունը ծառերի պահպանման հարցում

Մանրակրկիտ փորձերի և էնդեմիկ ծառատեսակների բազմացման և աճեցման վրա կենտրոնանալով՝ «Էյ Թի Փի»-ն ապահովում է ավելի քան 60 տոկոս ծառերի կպչողականություն, ինչը գերազանցում է այս բնագավառում ընդունված համաշխարհային միջին ցուցանիշը: Կպչողականության բարձր մակարդակ ապահովելու նպատակով կիրառվում են հետևյալ քայլերը՝

- Նոր տնկման վայրերում կենդանիների մուտքը խոչընդոտելու նպատակով կառուցվում են բետոնե և մետաղյա ցանկապատներ
- սկզբնական 2 -3 տարվա ընթացքում երիտասարդ բուսակների աճը ապահովելու նպատակով խոտածածկի հեռացման աշխատանքներ իրականացվում են
- տարվա ընթացքում իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ

Անտառային հրդեհների կանխարգելում և իրազեկում

«Էյ Թի Փի»-ն հրդեհների դեմ պայքարում ձեռնարկում է կանխարգելման միջոցներ և որոշ անտառային տեղամասերում հրդեհներից խուսափելու նպատակով այրում է խոտածածկը: Տնկումներից առաջ և հետո իրականացվող խոտածածկի հեռացումն ու քաղհանի աշխատանքները ևս հրդեհների կանխարգելման եղանակներից են: Համայնքի բնակիչների և սեզոնային աշխատակիցների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով կազմակերպվում են նաև քննարկումներ, մասնավորապես արոտավայրերի և խոզանի այրման վերաբերյալ: Այս երևույթը բավականին տարածված է հատկապես ֆերմերների և գյուղական համայնքների բնակչության շրջանում, քանի որ նրանցից շատերը թյուրիմացաբար կարծում են, թե խոզանը այրելը նպաստում է հողի բերրիության մակարդակի բարձրացմանը: Սակայն, վերահսկողության բացակայության պատճառով հրդեհները կարող են շատ արագ տարածվել՝ ընդհուպ մինջև անտառներ՝ զգալի վնաս պատճառելով բնությանն ու մարդկանց:

Բիլեզիկյանների անվան ջերմոց Մարգահովտում

«Էյ Թի Փի»-ն 2019 թվականին Մարգահովտում բացել է նոր փորձարարական ջերմոց, որը հովանվորվել է Բիլեզիկյանների ընտանիքի կողմից՝ ի պատիվ երջանկահիշատակ Չարլզ Բիլեզիկյանի: Նորակառույց ջերմոցը համալրվել է ծառերի աճեցման համար նախատեսված թաղարներով:

Նման եղանակով աճեցվող ծառերն ունեն կպչողականության և կենսունակության ավելի բարձր մակարդակ: Ներկայումս ջերմոցն ունի շուրջ 30000 տնկի աճեցնելու հնարավորություն: Ջերմոցից բացի, Բիլեզիկյանների ֆինանսավորմամբ ստեղծվել է նաև կենտրոն այցելող աշակերտների համար նախատեսված բացօթյա դասարան:

Բիլեզիկյանների շենքում առկա է նաև լաբորատորիա, որտեղ «Էյ Թի Փի»-ի փորձառու մասնագետները իրականացնում են սերմերի որակը որոշելու համար բազմաթիվ փորձեր: Հետագայում նախատեսվում է շենքի երկրորդ հարկը կիրառել որպես հյուրատուն, որտեղ կլինի նաև գիշերակացի հնարավորություն:

Համագործակցություն «Հայանտառ » ՊՈԱԿ-ի հետ

Անտառվերականգնման ծրագրեր իրականացնելիս հիմնական դժվարություններից մեկը տնկումների համար պիտանի և թույլատրելի տարածք գտնելն է: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ 2017թ.-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո Հայանտառը Հիմնադրամին սկսել է տրամադրել անտառապատման տեղամասեր: «Էյ Թի Փի»-ն Հայանտառի հետ նախատեսում է իրականացնել կոճղաշիվային վերականգնման աշխատանքներ Լոռու մարզում, որից առաջացած փայտանյութի ավելցուկը կտրամադրվի մոտակա համայանքներին: Փայտի մնացած մասը կվերածվի մուլչի և կօգտագործվի «Էյ Թի Փի»-ի տնկման տեղամասերում և Միրաք տնկարանում տնկիների սնուցման և պահպանման միջոց:

Կարևոր իրադարձություններ

Ինչպես են գյուղացիները օգտագործում ծառեր...

«Էյ Թի Փի»-ն շարունակում է ծառ առ ծառ կա...

05 Dec, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

18 Jul, 2018