ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՔՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

«Էյ Թի Փի»-ն իր ծրագրերի շրջանակում մինչ այժմ վերապատրաստել և դասընթացներ է անցկացրել Հայաստանի շուրջ 500 դպրոցների ավելի քան 45000 աշակերտի և ուսուցչի հետ

Մեր բնապահպանական մոտեցումները

Հայաստանում շրջակա միջավայրի հանդեպ պատշաճ վերաբերմունք և վարքագիծ ձևավորելու մեջ կարևոր դերակատարում ունեն ուսուցիչները: Նրանց կրթած սերունդների շնորհիվ է, որ բնապահպանական մի շարք ծրագրեր առաջ են մղվում դպրոցի սահմաններից դուրս և փոխում համայնքների կյանքը:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՏԻՐ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Էկո ակումբներ և ճամբարներ

Բնապահպանական ծրագրերում ներգրավված ամենակտիվ աշակերտները կարող են ստեղծել էկո-ակումբներ և կյանքի կոչել իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր: «Էյ Թի Փի»-ն հիմնել է 18 էկո-ակումբ Հայաստանում:

Ուսուցիչների վերապատրաստում

«Էյ Թի Փի»-ն 2005թ.–ից սկսած իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ որպես ուղեցույց կիրառելով իր «Մի′տք սերմանիր, ծա′ռ տնկիր» բնապահպանական կրթության ձեռնարկը: Իր բազմամյա փորձից ելնելով՝ Հիմնադրամ բազմիցս համոզվել է, որ ուսուցչի դերը համայքների կարողությունների հզորացման, ինչպես նաև վերաբերմունքի և վարքագծի փոփոխման առումուվ հսկայական է:

Կարողությունների զարգացում և համայնքների հզորացում

Աշակերտների կողմից իրականացվող բնապահպանական նախագծերն օգնում են դպրոցներին և համայքներին համախմբվել և արդյունավետորեն համագործակցել հասնելու համար բնապահպանական նպատակներին:

Դասեր և աշակերտական ծրագրեր

Արհեստավարժ և բանիմաց ուսուցիչների ղեկավարությամբ աշակերտական խմբերն ընդգրկվում են տարբեր ծրագրերում և հետազոտական աշխատանքերում

Կարևոր իրադարձություններ

«Էյ Թի Փի»-ի և Փարոս հիմնադրամի համատեղ...

13 Jun, 2018

Կարդալ Ավելին

«Էյ Թի Փի»-ն Հայաստանի գինեգործության...

26 Oct, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

01 Jan, 2021