ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հայաստանի և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների դպրոցներում տարեկան հազարավոր աշակերտների կրթում

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն իր բոլոր ծրագրերի հիմքում դնում է կրթության և իրազեկման բաղադրիչը՝ խթանելով բնապահպանների նոր սերունդ ձևավորելու գործընթացին: «Էյ Թի Փի»-ն ինտերակտիվ ծրագրերի միոցով նպատակ ունի բարձրացնելու շրջակա միջավայրի վերաբերյալ յուրաքանչյուրիս իրազեկվածությունը՝ միտումով, որ պատասխանատու վարքագիծն ու կայուն գործելակերպը կդառնան ժամանակի հրամայականը բոլորի համար:

Կրթել հայազգի իրազեկ քաղաքացի

Դպրոց

Երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում: Բնապահպանական կրթություն առարկան ուսումնական ծրագրում ներառելը զգալիորեն կբարձրացնի նրա դերը ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների շրջանում:

Համայնք

Մեր հավաքական գիտակցությունն է այն ուժը, որը մղում է լայնածավալ փոփոխությունների՝ հասարակության մեջ ունենալով դրական ներգործություն: Մենք մշտապես ապավինում ենք մեր համայնքին և շրջապատին՝ ակնկալելով ունենալ առողջ և անվտանգ կենսապայմաններ ապահովող բարեկեցիկ կյանք:

Ընտանիք

Երբ ծնողներն ու զավակները հանձն են առնում ստանձնել միասնական պարտավորություններ, ցանկացած գործում հաջողելու հավանականությունը զգալիորեն մեծանում է: Հետևաբար, շրջակա միջավայրի հիմնախնդիրները Ձեր ընտանիքի արժեհամակարգի մաս դարձնելը անչափ կարևոր է դրական և երկարաժամկետ վարքագծային փոփոխություններ ձեռք բերելու համար:

«Կառուցենք կամուրջներ» ծրագիր

«Կառուցենք կամուրջներ» ծրագիրը աշխարհի տարբեր մասերի երիտասարդներին կապում է հայաստանաբնակ բնապահպանների հետ՝ միասին գտնելու լուծումներ առկա բնապահպանական հիմնահարցերի շուրջ:

Հայաստանի համայնքների հզորացում

«Էյ Թի Փի»-ն գիտակցում է, թե որքան կարևոր է համայնքային կյանքը հայ ժողովրդի հզորացման համար: Քանի որ, հանրակրթական դպրոցներում բնապահպանական կրթություն առարկան խորացված ուսուցմամբ չի անցկացվում, «Էյ Թի Փի »–ի գլխավոր առաջնայնություններից է բարձրացնել շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Կարևոր իրադարձություններ

Կառուցենք կամուրջներ. Ուոթերթաունի Սուր...

01 Sep, 2018

Կարդալ Ավելին

Նկարազարդ թողարկման միջոցով երեխաները տե...

05 Feb, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

20 Jul, 2018