ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ

«Էյ Թի Փի»-ն Հայաստանում և ԱՄՆ-ում ունի 88 մշտական և տարեկան շուրջ 150 սեզոնային աշխատակից: Տնամերձ տնկարանային ծրագրի շրջանակում 38 ընտանիք ձեռք է բերել տնտեսական անկախություն:

Շրջակա միջավայրի պահպանությունից զատ «Էյ Թի Փի»-ն նպաստում է նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը: Լինելով Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ Հիմնադրամը կայուն եկամտով է ապահովում ինչպես անհատների, այնպես էլ ընտանիքների: Ի դեպ, Հիմնադրամի աշխատատեղերի գերակշռող մասը ստեղծվել է հեռավոր գյուղերում և փախստականներով բնակեցված համայնքներում, ինչը զգալի տնտեսական ներդրում է երկրի զարգացման նպատակների կենսագործման համար: Կարին և Խաչփառի տնկարանները ունեն 15-ից ավելի աշխատակից:

Մեր Մարգահովիտ գյուղի Միրաք ընտանիքի անվան տնկարանում աճեցվող տնկանյութը կիրառվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագրերի շրջանակում: Այս տնկարանն ունի 15 աշխատակից: «Էյ Թի Փի»-ի տնամերձ տնկարանների ծրագիրն օգնում է հեռավոր գյուղերի բնակիչներին՝ նրանց տալով հնարավորություն իրենց տնամերձ հողամասերում աճեցնել տնկիներ, որոնք 1-ից 3 տարվա ընթացքում վերատնկման համար պիտի դառնալուն պես Հիմնադրամը գումարի դիմաց գնում է նրանցից:

Ծանոթացիր Չիվայի բնակիչ Ոսկանի հետ

Ոսկան Ստեփանյանը 2016թ-ին արդեն վճռական որոշում էր կայացրել լքել Հայաստանը և հաստատվել Ռուսաստանում՝ աշխատանք գտնելու հույսով, երբ լսեց գյուղում նոր տնկարանի բացման մասին: Կարդալով հայտարարությունը՝ անմիջապես դիմեց թափուր հաստիքի համար: «Շատ ուրախալի է գտնել նորմալ վարձատրվող աշխատանք քո ծննդավայրում»,- նշում է Ոսկանը: Գործի ընդունվելուց մինչ այժմ Ոսկանը դարձել է Չիվա տնկարանի թիմի անդամ և զբաղվում է տնկարանի ամենօրյա տարատեսակ աշխատանքներով:

Ծանոթացիր Ստեփանավանցի Կարինեի հետ

Ավելի քան 12 տարի է, ինչ Կարինե Ստեփանյանը ընդգրկված է «Էյ Թի Փի»-ի սեզոնային աշխատանքներում: Բացի նրանից, որ վարձատրությունը մշտապես կատարվում է ժամանակին և լրիվ, Կարինեն գոհ է նաև, որ Հայաստանի և առհասարակ մեր մոլորակի համար կատարում է օգտակար աշխատանք: Ի դեպ, «Էյ Թի Փի»-ի անտառտնկման սեզոնային աշխատանքներում մինչ բանակ գնալը շուրջ երկու տարի ընդգրկված է եղել նաև Կարինեի որդին:

Ծանոթացիր Աղավնավանք գյուղի բնակիչ Նոնայի հետ

1980-ականների վերջում Բաքվից Հայաստան գաղթած և վերջերս այրիացած Նոնա Դավթյանը երազում էր իր և ընտանիքի համար ձեռք բերել տնտեսական անկախություն և թեթևացնել ընտանիքի առօրյա հոգսերը: Տնամերձ տնկարանների ծրագրի շնորհիվ Նոնան աճեցնում է ծառեր, որոնցից ստացած գումարը հավելյալ եկամուտի աղբյուր է նրա ընտանիքի համար: Ավելին,Նոնային հաջողվել է կրկնապատկել իր եկամտի չափը՝ տնամերձ հողամասում տարեկան աճեցնելով 1000-ից մինչև 2000 ծառ:

Կարևոր իրադարձություններ

Ինչպես են գյուղացիները օգտագործում ծառեր...

Տնամերձ տնկարաններ ծրագիրը գյուղաբնակներ...

26 Apr, 2016

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

01 Jan, 2021