Էկո - ակումբներ

Աջակցել երիտասարդ սերունդներին, որպեսզի նրանք ևս ներգրավվեն իրենց համայնքներում փոփոխություններ կատարելու աշխատանքներում

Էկո ակումբները «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթություն ծրագրին հնարավորություն են ընձեռում անմիջական ներդրում ունենալ դպրոցների, ընտանիքների, համայնքների, Հայաստանի և առհասարակ երկրագնդի զարգացման գործում: Այս ծրագրերը հզորացնում են մեր երիտասարդ սերնդի բնապահպանական ոգին ՝ հիմնվելով առաջնորդության և թիմակառուցողական հմտությունների զարգացման վրա: Մասնակիցները տեսնում են, թե ինչպես են իրենց կատարած աշխատանքները ուղղակիորեն դրական ազդեցություն ունենում առօրյա կյանքում:

Էկո-ակումբի դասերը շատ զվարճալի են, հետաքրքրաշարժ և հիմնված են ակտիվ ուսուցման և «Էյ Թի Փի»- ի կրթական ծրագրերի վրա: Այս դասընթացները դրականորեն են ազդում էկո ակումբների մասնակիցների կյանքի վրա:

Ներգրավել երիտասարդ սերունդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց իսկ համայնքներում փոփոխություններ կատարելու գործում

Էկո ակումբների ծրագրերում ներառված են հետևյալ միջոցառումները՝

  • Փայտե պալետներից կոմպոստի կամ նստարանների պատրաստում համայնքներում և կենցաղում օգտագործելու համար
  • փոքր ջերմոցների և այգեգործական անկյունների ստեղծում տեղական բանջարեղեններ աճեցնելու նպատակով
  • Սուրբ ծննդյան տոնի առթիվ գյուղերի հրապարակները զարդարելու, ինչպես նաև տան համար սեղաններ և աթոռներ ստեղծելու նպատակով հին անվադողողերի օգտագործում
  • Վերամշակված նյութերից և իրերից մոմերի և զարդերի պատրաստում
  • Բնապահպանական և համայնքային այլ ծրագրերի նախաձեռնում, ներառյալ՝ «կանաչ» ավտոբուսներ և «կանաչ» հեծանվային կանգառների ստեղծում և դպրոցների կանաչապատում
  • Հավասարը հավասարին կրթության հնարավորություն

Ձեր համայնքներում էկո ակումբներ ստեղծելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝ info@armeniatree.org: