ՏՆԱՄԵՐՁ ՏՆԿԱՐԱՆՆԵՐ

Հայաստանաբնակ 38 ընտանիք Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում աճեցրել են ավելի քան 40000 ծառ՝ իրենց ընտանեկան եկամուտը ավելացնելով միջինը 30%-ով.

Տնամերձ տնկարանների ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղաբնակներին իրենց հողակտորներն արդյունավետ օգտագործելու միջոցով ստանալ հավելյալ եկամուտ: «Էյ Թի Փի»-ն շուրջ 1200-1500 բուսակ և սերմ է տրամադրում այն ընտանիքներին, ովքեր հանձն են առնում 2-ից 3 տարվա ընթացքում բազմացնել դրանք: Տնկիներ և սերմեր տրամադրելուց բացի, Հիմնադրամի մասնագետները շահառուների հետ անցկացնում են աճեցման և խնամքի վերաբերյալ խորհրդատվական աշխատանքներ, ինչպես նաև տարեկան մի քանի անգամ իրականացնում մշտադիտարկումենր: Աճեցված տնկանյութը տնկման համար պիտանի դառնալուց հետո «Էյ Թի Փի»-ն գնում է այդ տնկիները և վերատնկում տարբեր տեղամասերում: Նրանք, ովքեր ցանկանում են շարունակել համագործակցությունը և մնալ ծրագրում, կրկին կարող են ընդգրկվել ծրագրում և վերսկսել աճեցման գործընթացը:

How Armenian Villagers Are Using Trees

Ըստ «Էյ Թի Փի»-ի կողմից արված հարցումների արդյունքների՝ հեռավոր գյուղերում ապրող ընտանիքների ամսական միջին եկամուտը չի գերազնցում 200 ԱՄՆ դոլարը, ուստի շատ հաճախ մարդիկ գոյատևում են իրենց աճեցրած բարիքների և կառավարությունից հատկացվող համեստ թոշակի և երեխաների նպաստի միջոցով:

Տնամերձ տնկարանների շնորհիվ այդ ընտանիքները կարողանում են գրեթե կրկնապատկել իրենց եկամուտը, ձեռք բերել ֆինանսական կայունություն և, ամենակարևորը, չլքել երկիրը աշխատանք գտնելու նպատակով:

Տնամերձ տնկարանների ծրագրի ստեղծման նպատակն է ավելացնել աճեցվող ծառերի քանակն ու աջակցել հեռավոր գյուղական համայքներին ձեռք բերել տնտեսական հնարավորություններ:

 

Շահառու ընտանիքներին հովանավորող յուրաքանչյուր նվիրատուի տարվա ընթացում պարբերաբար կներկայացվի աճեցվող ծառերի վերաբերյալ հաշվետություններ:

Նվիրատվության չափ

Երկու տարի - $2000

Յուրաքանչյուր տնամերձում աճեցվող տնկիների քանակը

1,200-1,500

Աճեցման ժամանակահատված

2-3 տարի

Ակնկալվող բերք

85%

«Տնամերձ տնկարանների ծրագիրը պարգևատրում է այն ընտանիքներին, ովքեր մեծ պատասխանատվությամբ և խնամքով են մոտենում աճեցման գործընթացին: Ի դեպ, այս ծրագիրը Եվրոպական խորհրդարանի կողմից արժանացել է «Energy Globe» մրցանակին՝ կայունությանն ուղղված երեք դրական հատկանիշների համար, այն է ՝ գործել ի նպաստ մարդկանց, եկամտի և մոլորակի»:

«Էյ Թի Փի»-ի ծրագրերի համակարգող
-- Արթուր Հարությունյան

Կարևոր իրադարձություններ

Ինչպես մաքրել աղբից Հայաստանը մեկ օրում

15 Sep, 2018

Կարդալ Ավելին

Տնամերձ տնկարաններ ծրագիրը գյուղաբնակներ...

26 Apr, 2016

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

20 Jul, 2018