Դարձի′ր դեսպան

Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ ամբողջ տարվա ընթացքում գումարներ են հայթայթում ` աջակցելու Հայաստանի շրջակա միջավայրի պահպանման աշխատանքներին:

Աշխարհի տարբեր անկյուններից բազում աջակիցներ հանդես են եկել Հայաստանի շրջակա միջավայրի պահպանման և հայրենի հողը պաշտպանելու նպատակով հայ ժողովրդին հզորացնելու պատրաստակությամբ: Մեր աջակիցները ցանկանում են բարելավել շրջակա միջավայրը և լիահույս են, որ դրամահավաքների շնորհիվ կարող են օգնել «Էյ Թի Փի»-ին իրականացնելու իր առաքելությունը: Միացի′ր մեր թիմին և օգնիր մեզ հայթայթելու ավելի շատ միջոցներ, որոնք կուղղվեն Հայաստանի բնական էկոհամակարգերը պահպանելու աշխատանքներին:

  • Կազմակերպի′ր դրամահավաքի միջոցառումներ Ձեր համայնքին ևս տեղեկացնելու և ներգրավելու «Էյ Թի Փի»-ի ծրագրերի և նախաձեռնությունների մեջ:
  • Դիմի′ր ընկերներիդ և ընտանիքիդ անդամներին, որպեսզի աջակցեն քեզ համայնքային ծառատունկի տեղամասերից կամ տնամերձ տնկարանների որևէ մեկը հովանավորելու համար
  • Ծննդյանդ օրվա առթիվ կազմակերպիր դրամահավաք
  • Դպրոցում և երիտասարդական միություններում ներկայացրու «Կառուցենք կամուրջներ» կրթական ծրագրի ուսումնական ձեռնարկը
  • Քո համայնքում անցկացվող խնջույքների, բացօթյա հավաքների և այլ միջոցառումների ընթացքում ներկայացրու «Էյ Թի Փի»-ի ծրագրերը

Ծանոթացիր Աննա Աստվածատուրյանի հետ

Ծանոթացիր «Էյ Թի Փի»-ի դեսպանների հետ

Արմեն Փոլադյան
Քեմբրիջ, Օնտարիո

«Ես անչափ հպարտ էի և զգացված, որ կարողացել էի ոգեշնչել մի խումբ մարդկանց  միավորվելու «Էյ Թի Փի»-ի գաղափարախոսության շուրջ»:

Արմենը 2016թ. -ին իր 25-ամյակի կապակցությամբ Հայաստանում 100 ծառ տնկելու նպատակով բոլոր ընկերներին և ընտանիքի անդամներին խնդրել էր աջակցեն իրեն հավաքել 2000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, հանգանակված գումարի չափը սպասվածից ավելին էր: 

Ստեփան և Սյուզան Փիլիգյաններ Վորչեսթեր
Մասաչուսեթս

«Էյ Թի Փի»-ի դրվատանքի արժանի հատկանիշներից մեկը հայրենասիրական կարևորագույն արժեքների պահպանումն է, այն է՝ օդը ջուրը և հողը, որոնք մեզ շնորհվել են ի վերուստ»

Ստեփան և Սյուզան Փիլիգյանները զգալի ներդրումներ են կատարել՝ Պարույր Սևակ գյուղը կանաչապատելու ուղղությամբ:

 

Սևան և Հովիկ Դեր-Բեդրոսյաններ
Գլենդել, Կալիֆոռնիա

«Մենք որոշեցինք միանալ, քանի որ «Էյ Թի Փի»-ի առաքելությունը առանձնահատուկ է: Ծառեր տնկել և աշխատատեղեր ապահովել մի երկրում, որն անցել է տնտեսական, բնական և քաղաքական տարբեր դժվարությունների միջով, տպավորիչ է»:

Դեր-Բեդրոսյանների ամբողջ ընտանիքը տարիներ շարունակ կամավորել է «Էյ Թի Փի»-ի համար: Ավելին, նրանց որդի Փիթերը խաղացել է Հիմնադրամի կողմից ստեղծված «Ինչ որ նոր բան» ֆիլմում:

Սթիվ Մկրտչյան Վորչեսթեր
Մասաչուսեթս

«Մենք խանդավառությամբ ենք աջակցում «Էյ Թի Փի»-ին, քանի որ վերջինս բազմաշերտ ազդեցություն ունի գլոբալ առումով. նվիրատուները նպաստում են տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հիմնահարցերի լուծմանը»:

Սթիվը և նրա կինը՝ Դեբին, «Էյ Թի Փի»-ի հավատարիմ աջակիցներից են և մեծ դեր են ունեցել Մասաչուսեթս նահանգի Վորչեսթեր քաղաքում Հիմնադրամը ներկայացնելու աշխատանքներում:

Աննա Աստվածատուրյան
Տուրքոթ, Վեսթբրուք, Մեյն

 «Բոլոր մարդասիրական ծրագրերից, որոնց ես աջակցել եմ, ամենաիմաստալիցը ինձ համար այս ծրագիրն է: «Էյ Թի Փի»-ի հետ միասին նախաձեռնել ենք քարոզարշավ՝ տոնելու ադրբեջանի հայ համանքի hարատևումն ու ձեռքբերումները: Այս կապակացությամբ, Թալինում կտնկվի 2 հա մակերեսով անտառ՝ պատվելու մեր համայնքին և հիշատակելու նահատակված մեր հարազատների և սիրելիների  հողին հավասարեցված շիրիմները»:

Աննա Աստվածատուրյան Տուրքոթը խոստացել է նախագծի իրականցման համար կազմակերպել դրամահավաք՝ 15000 ԱՄՆ դոլար գումարի չափով: Աննան աշխարհասփյուռ հայությանը կոչ է անում գումարներ հանգանակել նահատակների ոգեկոչման, Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների, ընկերների պատվի և տաղանդավոր ու հաջողակ, սակայն հաճախ մոռացության մատնված Ադրբեջանի հայ համայնքի պատմության հանրաճանաչման համար: Անտառը կնվիրվի Բաքվում ադրբեջանահայության հանդեպ իրականացված հակահայկական կոտորածների 30-րդ տարելիցին:

Փոլ Առաքելյան
Լոս Անջելես, Կալիֆոռնիա

«Անկախ նրանից, թե որքան համեղ է և սիրված բոլորի կողմից տվյալ պտուղը, այն միշտ պարտական է իր արմատներին»:

Փոլը 10000 դոլար է նվիրաբերել աջակցելու համար Արմավիր գյուղում հիշատակի անտառ հիմնելու նախագծին: Նրա ցանկություն է ոգեշնչել այլ մարդկանց միանալու իրեն և ակտիվորեն մասնկացելու «Էյ Թի Փի»-ի տնկման ջանքերին: Փոլը նաև առաջարկել է անվանական ծառեր տնկել այն մարդկանց համար, ովքեր կընդգրկվեն «Legacy Partners» ապահովագրական և ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպության ծառայություններից:

Գևորգ Գրիգորյան
Դոնի հայ երիտասարդական միության նախագահ

«Անչափ երախտապարտ եմ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին ինձ վստահելու և կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանում ներկայացնելու պատվին արժանանացնելու համարԴոնի հայ երիտասարդական միության անունից շնորհավորում եմ Հիմնադրամին 25-ամյակի կապակցությամբ և հավաստիացնում մեր լիակատար աջակցության և համագործակցության մասին»:

.

Մարջորի Նանյան
Դեյդ, Ֆլորիդա

«Էյ Թի Փի»-ին աջակցելու համար շատ գումարների չեն պահանջվում ուստի, մշտապես ծառեր եմ տնկում ի հիշատակ մտերիմներիս: Բացի այդ, ծառերի դիմաց տրվող վկայականները գեղեցիկ նվեր են և գնահատելի են թե′ հայերի և թե′ օտարների կողմից»:

Մարջորին մեր հավատարիմ աջակիցներից մեկն է, ով 1994թ. -ից մինչ այժմ 50-ից ավելի անգամ նվիրատվություն է կատարել «Էյ Թի Փի»-ին:

Կարևոր իրադարձություններ

Meet Our Ambassador

24 Jun, 2018

Կարդալ Ավելին

Deirbadrossian Family Take Support of AT...

26 Oct, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

18 Jul, 2018